Տարեսկզբին ծխելու փաստով Թբիլիսիում 9 սրճարան է տուգանվել

2019-ի առաջին շաբաթվա ընթացքում ծխախոտի վերահսկման մասին օրենքն անտեսելու համար Թբիլիսիում տուգանվել է սննդի 9 օբյեկտ:

Հիշեցնենք՝ 2018-ի մայիսից, երբ ուժի մեջ է մտել օրենքը, Վրաստանում արգելվում է ծխել փակ և հասարակական վայրերում: Օրենքը գործում է նաև պետական հաստատությունների համար:

Առաջին անգամ տուգանքը կազմում է 500, երկրորդ անգամ՝ 1000 լարի: