Վրաստանում բջջային ինտերնետի բաժանորդների թիվն աճել է

2022 թվականի II եռամսյակի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանում բջջային ինտերնետի բաժանորդների թիվն աճել է 13 տոկոսով և կազմել 3 մլն 930 հազար 811։

Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովի վերլուծական պորտալի տվյալներով՝ անցած տարվա երկրորդ եռամսյակում բջջային ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 3 մլն 466 հազար 244։

Ինտերնետ բաժանորդների բաշխման պատկերն ըստ ընկերությունների այսպիսին է.

  • Magticom՝ 1 մլն 418 հազար 067,
  • Silknet՝ 1 մլն 401 հազար 910,
  • Beeline՝ 1 մլն 110 հազար 834:

Հանձնաժողովի տվյալներով՝ հունիսի դրությամբ շարժական ինտերնետից օգտվում է, ընդհանուր առմամբ, 3 մլն 397 հազար 463 բաժանորդ: Հունիսի դրությամբ ընկերությունների շարքում առաջատարն է Silknet-ը՝ 1 մլն 222 հազար 787 բաժանորդով, որին հաջորդում է Magticom-ը՝ 1 մլն 168 հազար 603, երրորդ տեղում Beeline-ն է՝ 1 մլն 006 հազար 073 բաժանորդ։