ՀՀ դեսպանը հանդիպել է Մշակույթի հանձնաժողովի նախագահին

Սեպտեմբերի 30-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել մշակույթի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը՝ կարևորելով նաև երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների պարբերական հանդիպումների անցկացումը:

Նշենք, որ Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելուց ի վեր Աշոտ Սմբատյանը պարբերական հանդիպումներ է ունենում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և տաբեր կառույցների ղեկավարների հետ: