Ավտոմեքենաների մաքսազերծումն ու գրանցումը հնարավոր կլինի տանից անել

Ավտոմեքենաների մաքսազերծումն ու գրանցումը հնարավոր կլինի տանից առանց դուրս գալու անել: Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալության ղեկավար Մարինա Մորգոշիան հայտնել է, որ գործակալությունը հեռավար ծառայությունների ներմուծման նպատակով մասշտաբային ծրագրերի վրա է աշխատում:

«Մենք մտածում ենք ծառայությունների բարելավման մասին, դրանք առավելապես դարձնելով հեռավար: Այս առումով մեզ մոտ իրականացվում է մասշտաբային ծրագիր: Օրինակ՝ աշխատում ենք մեքենաների մաքսազերծման և գրանցման վրա, որոնք քաղաքացին կկարողանա տանից իրականացնել»,- հայտարարել է Մարինա Մորգոշիան: