Քվեմո Քարթլիում զբոսաշրջության զագացման պայմանները բավարար են. Կվիրիկաշվիլի

«Քվեմո Քարթլիում զբոսաշրջության զագացման համար պայմանները բավարար են: Այս առումով ձեռնարկված քայլերը շարունակվում են»,-այս մասին «Վրացական երազանք» կուսակցության Ռուսթավիի տարածքային կազմակերպության հրավիրած գիտաժողովում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով, շրջանում ընթանում են նաև պատմական և մշակութային հուշարձանների վերականգման աշխատանքներ: Սկսվել են Փիտարեթիի տաճարի վերականգնողական աշխատանքները, որի բյուջեն ավելի քան 250 հազար լարի է:

«Քվեմո Քարթլիում մշակութային և պատմական հուշարձաններ տանող ճանապարհներ և հեծանվային արահետներ են կառուցվում: Ծալկա քաղաքից մինչև Դաշբաշի ջրվեժ ևս կանցկացվի արահետ: Այս տարվա ընթացքում նախատեսվում է բարեկարգել ջրվեժի հարակից տարածքը, վերանորոգել Բոլնիսիի Սիոնիից դեպի Ծուղրուղաշենի տաճար և Սամշվիլդ գյուղի բերդ և եկեղեցի տանող ճանապարհի վրա գտնվող կամուրջը, Թեթրիծղարոյում բացել զբոսաշրջային կենտրոն և իրականացնել մի շարք այլ կարևոր ծրագրեր»,-հայտարարել է վարչապետը:

Իր խոսքում Կվիրիկաշվիլին կարևորել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների հարցով բարեփոխումների անհրաժեշտությունը:

«Մեր քաղաքականության առաջիկա ռազմավարական ուղղություններից մեկը կլինի ինքնակառավարման մարմինների հզորացումը: Մենք խորհրդարանի հետ մեկտեղ այդ ոլորտում արդեն իրականացնում ենք նշանակալի բարեփոխումներ, ինչի արդյունքում առաջիկա 10 տարվա ընթացքում երկրի ՀՆԱ-ի հետ կկրկնապատկվի ինքնակառավարման մարմինների ֆինանսավորումը»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նյութի աղբյուր՝ interpressnews.ge

Թողնել պատասխան