Քաղբանտարկյալներն իրենց ճշմարտացիությունն ապացուցելու հնարավորություն պետք է ունենան. Մարգվելաշվիլի

Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ, ովքեր ունեն քաղբանտարկյալի կարգավիճակ, հնարավորություն ունենան ապացուցելու իրենց ճշմարտացիությունը: Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:Նա խոսել է հուշագրի մասին, որը ստորագրվել է նախագահականի և իրավաբանների ասոցացիայի միջև, որի շրջանակներում ասոցացիան կաջակցի քաղբանտարկյալներին՝ իրենց գործերի վերանայման գործում: Ըստ նախագահի՝ նախորդ իշխանության օրոք գոյություն ունեցող ֆենոմենը հասարակության կողմից ընկալվել է որպես բռնություն և համակարգային հանցագործություն, և այդ քաղաքական գնահատականից բացի ստեղծվել է նաև համաներման ակտ, սակայն այս գործընթացն առաջ չի ընթացել։

«2012 թվականին Վրաստանի խորհրդարանը վերհանել է քաղաքական հետապնդումների փաստեր և կազմել մարդկանց ցուցակներ, ովքեր հետապնդվել են քաղաքական պատճառներով: Ցավոք, այս տարիների ընթացքում գործընթացը այսքանից առաջ չի շարժվել: Մենք բազմիցս ընդգծել ենք այս գործընթացն ավարտին հասցնելու անհրաժեշտության մասին, բայց այս հարցը դեռևս չի լուծվում, ավելին ասեմ՝ այս փուլում մենք տեսնում ենք հակառակ գործընթաց, երբ դատական համակարգի առողջացման փոխարեն (ինչին սպասում էր վրաց հասարակությունը), որոշ դեպքերում այնպիսի նշանակումների ենք ականատես եղել, որոնք առաջացրել են հասարակության դժգոհությունը: Այս տարի կրկին նախաձեռնություն եղավ, որը ես բնականաբար սատարեցի, սակայն մինչ հիմա չունենք ինչ-որ մի ռեալ փաստաթուղթ, որի մասին կարող ենք խոսել»,-ասել է Մարգվելաշվիլին:

Նյութի աղբյուր՝ aspny.ge

Լուսանկարը՝ նախագահի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան