Բաթումիի դպրոցում աշակերտի են վիրավորել

Բաթումիի 7-րդ հանրային դպրոցում աշակերտի են վիրավորել: Բժիշկների տեղեկատվությամբ, անչափահասը ոտքի հատվածում թեթեւ վնասվածք ունի: Ինչպես հայտարարել են շտապ օգնության կենտրոնից, աշակերտը հերքում է վիրավորում ստանալու փաստը եւ հայտարարում, որ վնասվածք է ստացել, քանի որ ընկնել է:

Փաստի վերաբերյալ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հետաքննություն է սկսել, ինչը ենթադրում է առողջությանը ծանր վնաս հասցնել։

Թողնել պատասխան