ՆԳ նախարարը հանդիպել է Ադրբեջանի դեսպանի հետ

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Դուրսուն Հասանովի հետ:

Դեսպանը Վախթանգ Գոմելաուրիին փոխանցել է ադրբեջանցի գործընկերոջ պաշտոնական շնորհավորական ուղերձը՝ Վրաստանի ՆԳ նախարարի պաշտոնում նշանակելու կապակցությամբ:

Ըստ ՆԳՆ-ի՝ Վախթանգ Գոմելաուրին կարևորել է Վրաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները: Կողմերը քննարկել են երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև սերտ փոխգործակցությունը տարածաշրջանային անվտանգության ոլորտում, ինչպես նաև միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում և քննարկել են հետագա հարաբերությունների հեռանկարները:

Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել դեսպանին շնորհավորանքի համար և պատրաստակամություն հայտնել առաջիկայում այց նախատեսել: