Առաջիկա օրերի եղանակը

Վրաստանում հունվարի 26-27-ը կպահպանվի առանց տեղումների եղանակը, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ հունվարի 28-ից փետրվարի 4-ը սպասվում է անձրևային եղանակ։ Լեռնային և բարձրադիր գոտիներում տեղ-տեղ ձյուն կտեղա:

Գործակալության տվյալներով` օդի ջերմաստիճանը հունվարի 27-28-ին ցերեկը կլինի +12, +17 աստիճան, իսկ հունվարի 29-ից կնվազի 3-4 աստիճանով: Արևելյան Վրաստանի ցածրադիր գոտիներում +6, +11 աստիճան տաքություն է սպասվում:

Մայրաքաղաք Թբիլիսիում հունվարի 26-28-ը կդիտվի առանց տեղումների եղանակ: Հունվարի 29-31-ը հնարավոր է կարճատև անձրև: Մինչև հունվարի 29-ը գիշերը կրկին բացասական ջերմաստիճան է սպասվում (-2, -4 աստիճան), հունվարի 29-ից կտաքանա, և օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա +1, +3, իսկ օրվա ընթաքում կդիտվի +10, +12 աստիճան տաքություն: