Վրաստանի ՆԳՆ-ն առաջարկում է վերանայել Քրեական օրենսգիրքը

Կեղծ տեղեկատվություն տարածելու ու ցուցմունք տալու, վկայի կամ տուժածի կողմից ցուցմունքից հրաժարվելու, հանցագործությունը կոծկելու ու դրա մասին չհայտնելու համար հնարավոր է քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը խստանա:

Ներքին գործերի նախարարությունը հանդես է գալիս Վրաստանի ՔՕ-ի 370-րդ, 375-րդ, 371-րդ եւ 376-րդ հոդվածների վերանայման նախաձեռնությամբ: Օրենքի փոփոխված տարբերակն արդեն պատրաստ է քննարկման, այն մոտ ապագայում կներկայացվի խորհրդարանի դատին:

Գործող ՔՕ-ը վկայի կամ տուժածի կողմից ցուցմունքից հրաժարվելու դեպքում (371-րդ հոդված ) ենթադրում է տուգանք կամ հանրային աշխատանք՝ 120-180 ժամ տեւողությամբ, մինչեւ 1 տարի ուղղիչ աշխատանք կամ 4 տարվա ազատազրկում: Նախագծի համաձայն, ազատազրկումը կսահմանվի մինչեւ 6 տարի:

Թողնել պատասխան