Վերաքննիչը կքննարկի Մելիայի խափանման միջոցը փոխելու հարցը

Թբիլիսիի Վերաքննիչ դատարանն այսօր կքննարկի ընդդիմադիր պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիայի խափանման միջոցը փոխելու հարցը:

Դատարանը մերժել էր պատգամավորի դեմ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը՝ վերջինիս գրավի դիմաց ազատության մեջ թողնելով:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Վրաստանի դատախազությունը Նիկա Մելիայի խափանման միջոցը կիրառելու միջնորդությամբ դիմել էր դատարան:

Նշենք, որ հունիսի 26-ին Վրաստանի խորհրդարանը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նիկա Մելիային զրկեց պատգամավորական մանդատից՝ դատախազության պահանջով:

Նիկանոր (Նիկա) Մելիային մեղադրանք է առաջադրվել ցույցի ժամանակ խմբակային բռնությունների ղեկավարման և մասնակցության համար, մասնավորապես Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով: