Ուժեղ կարկուտ Ծալկայի շրջանում

Երեկ Ծալկայի շրջանի մի քանի գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել: Մասնավորապես Սաղդրիոնում, Սամեբայում, Գանթիադիում վնասվել է բնակչության բանջարեղենը և տնամերձ հողատարածքները:

Ծալկայի մունիցիպալիտետի քաղաքապետ Իլիա Սաբաձեի հայտարարությամբ, քաղաքապետարանի ներկայացուցիչները ուսումնասիրում են տեղում ստեղծված իրավիճակը: Հասցված վնասի չափը դեռ հայտնի չէ: Փոխանցում է interpressnews-ը: