ՌԴ–ի պատերազմը Վրաստանում և օկուպացիան. քննարկում ՄԱԿ-ի ԱԽ նիստում

2008 թվականի օգոստոսին Վրաստանի տարածքների օկուպացիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում քննարկված հիմնական հարցերից մեկն էր, հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։

Հանդիպման շրջանակներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն զեկույց է ներկայացրել Անվտանգության խորհրդին, որը թարմ տեղեկություններ է ներկայացրել խորհրդի անդամներին՝ Ժնևում տեղի ունեցած իրավիճակի և միջազգային բանակցությունների ընթացքի մասին։

Նիստից հետո Անվտանգության խորհրդի անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, Ալբանիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Խորհրդի ապագա անդամները՝ Ճապոնիան և Մալթան, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Վերոնշյալ երկրների ներկայացուցիչներն իրենց ամուր աջակցությունն են հայտնել Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությանը, դատապարտել են Ռուսաստանի անօրինական ներխուժումը և ռազմական ներկայությունը Վրաստանի օկուպացված Աբխազիա և Ցխինվալի շրջաններում:

Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար և անվտանգության բարդ միջավայրին, ներառյալ այնպիսի անօրինական գործողությունների, ինչպիսիք են, այսպես կոչված` սահմանային գործընթացը, տեղի բնակչության ապօրինի ձերբակալություններն ու առևանգումները, ազատ տեղաշարժի խոչընդոտումը, այսպես կոչված` անցակետերի երկարաժամկետ փակումը, էթնիկ վրացիների նկատմամբ խտրական վերաբերմունքը:

«Մենք կոչ ենք անում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանային այլ մեխանիզմների, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելությանը` հնարավորություն ընձեռել անհապաղ և անարգել մուտք գործելու օկուպացված տարածքներ»,- ասված է հայտարարության մեջ։

Օգոստոսյան պատերազմից 14 տարի անց․ քաղած դասերն ու անելիքները՝ ըստ նախկին օմբուդսմենի