Միակ մարդն եմ, ում Պուտինը կարողացավ հանրայնորեն սպանել, բայց դեռ ողջ եմ. Սաակաշավիլի

«Ես փաստացի միակ մարդն եմ, ում հանրայնորեն կարողացավ սպանել Պուտինը, սակայն միեւնույնն է, ողջ եմ՝ իմ բախտն ավելի բերեց, քան ուրիշներինը»,- այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին՝ Sky News-ին տրված հարցազրույցում:

«Պուտինին թվում է, թե կարող է բոլորին եւ ամեն ինչով մանիպուլյացիայի ենթարկել: Նա ունի առավելություն, քանզի միշտ իշխանության գլխում է: Արեւմտյան առաջնորդները փոխվում են, իսկ Վլադիմիր Պուտինը հավերժ է»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Թողնել պատասխան