Անչափահասների սպանության գործով ազատազրկված դատախազության նախկին աշխատակիցը կլքի կալանավայրը

Խորավա փողոցում տեղի ունեցած անչափահասների սպանության գործով հանցանքը թաքցնելու մեղադրանքով դատապարտված դատախազության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Միրզա Սուբելիանին 4 օրից կլքի կալանավայրը:

Սուբելիանին ձերբակալվել է 2018 թվականի հունիսի 9-ին: Հետաքննության արդյունքում  նրան մեղադրանք է առաջադրվել հանցանքը թաքցնելու համար, սակայն, Թբիլիսիի քաղաքային դատարանը փոխել է հոդվածի որակավորումը: Դատարանը Սուբելիանիին մեղավոր է ճանաչել սպանությունը թաքցնելու մեջ և դատապարտել 1 տարի 1 ամիս ազատազրկման:

Նշենք, որ խորհրդարանի ժամանակավոր հետաքննական հանձնաժողովի զեկույցում Սուբելիանիի այլ հնարավոր հանցանքների մասին է խոսվում: Մասնավորապես, հանձնաժողովը գտնում է, որ Սուբելիանին, իր ներգրավվածությամբ, ազդել է հետաքննության անկողմնակալության վրա, խանգարել հետաքննությանն ու սուտ վկայություն տվել:

Խորավա փողոցում 2018 թվականին դպրոցականների միջև միջադեպ էր տեղի ունեցել: Սպանվել էր երկու անչափահաս: Մինչ օրս պարզ չէ, թե ով է սպանել դպրոցականներից մեկին` Դավիթ Սարալիձեին: Նրա հայրը` Զազա Սարալիձեն 1 տարուց ավել է պահանջում է պատասխանատվության ենթարկել իր որդուն սպանողին: