Վրաստանի ԱԳ նախարարը մեկնում է Վաշինգտոն

Ապրիլի 3-4-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կմեկնի Վաշինգտոն, որտեղ ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ կմասնակցի նաև դաշինքի հիմնադրման 70-ամյակի միջոցառումներին։

Վրաստանի ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ ապրիլի 3-ին կմասնակցի NATO Engages: The Alliance at 70 Years միջոցառմանը: Զալկալիանին նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հետ:

Վաշինգտոնի այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: