Վրաստանի «Բիլայնը» տուգանվել է

Վրաստանի կապի ազգային հանձնաժողովի կողմից անցկացված վերահսկողության արդյունքում «Բիլայն» բրենդային անվամբ ՍՊԸ-ն տուգանվել է 90 հազար լարիով։

Հանձնաժողովի վերահսկողության արդյունքում պարզվել է, որ  համարների հանձնումը բաժանորդներին իրականացվել է առանց  պատշաճ պայմանագրի, ինչը Վրաստանի «էլեկտրոնային հաղորդակցության միջոցների» վերաբերյալ օրենքի խախտում է:

Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ խախտվել են «Էլեկտրոնային հաղորդակցության միջոցների ոլորտում ծառայության մատուցման և օգտատերերի իրավունքների պաշտպանման» պահանջները:

Հատկանշական է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը «Վիանո Վրաստան» ՍՊԸ-ին (նույն Բիլայնին) խախտումների համար նկատողություն է տվել:

Փոխանցում է «News.ge»-ն:

Թողնել պատասխան