Կալաձեն ընդդիմությանն առաջարկել է ներգրավվել հողօգտագործման ծրագրի քննարկմանը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին առաջարկել է ներգրավվել Թբիլիսիի հողօգտագործման ընդհանուր ծրագրի քննարկմանը: Վրաց և օտարերկրյա փորձագետների հետ հանդիպմանը նա մասնավորապես ասել․ «Քաղաքապետարանի դռները բաց են հողօգտագործման ծրագրով հետաքրքրված բոլոր կողմերի առջև»:

Քաղաքապետը հավելել է, որ արտասահմանյան փորձագետները համաձայնություն են տվել գնահատել հողօգտագործման ծրագիրը: «Գործընթացին ներգրավված կլինեն նաև վրացի փորձագետները: Ընդդիմության ներկայացուցիչներին նույնպես առաջարկում եմ հետաքրքրության դեպքում ներգրավվել ծրագրի գնահատման գործընթացին»,-Կալաձեի խոսքերն է փոխանցում «Interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան