VTB բանկի պորտֆելը կգնի Basisbank-ը

Basisbank-ը գնում է VTB բանկ Վրաստանի գործող վարկային և ավանդային պորտֆելը։ VTB-ն այս որոշումը բացատրում է իր ավանդատուների և հաճախորդների շահերի պաշտպանությամբ։ 

«VTB բանկ Վրաստան» ԲԲԸ-ի հիմնական նպատակն է հնարավորինս պաշտպանել իր ավանդատուների և հաճախորդների շահերն ու կայունությունը: Այդ իսկ պատճառով բանկը որոշել է վաճառել իր առկա վարկային և ավանդային պորտֆելը Basisbank-ին։ 

VTB բանկ Վրաստանի բոլոր ֆիզիկական անձինք կդառնան Basisbank-ի հաճախորդների ավանդատուներ և վարկառուներ, կստանան բանկային ծառայություններ ինչպես Basisbank-ի, այնպես էլ VTB բանկի մասնաճյուղերում»,- ասված է երկու բանկերի համատեղ հայտարարության մեջ։ 

Basisbank-ի գլխավոր տնօրեն Դավիթ Ցաավայի խոսքով, վերջինս կստանձնի VTB-ի որոշ մասնաճյուղերի պարտավորությունները ևս։ 

«Քանի որ Basisbank-ի ռազմավարական ուղղությունը մանրածախ բիզնեսի աճն է և սպասարկման ցանցի ընդլայնումը, մենք որոշեցինք փոխանցել VTB բանկի մանրածախ բիզնեսը, որը ներառում է մասնաճյուղեր, ավանդներ, ընթացիկ և քարտային հաշիվներ և ընդհանուր վարկային պորտֆելի ծառայություններ»,- հայտարարել է Basisbank-ի գլխավոր տնօրեն Դավիթ Ցաավան։

Նշենք, որ Basisbank-ը չինական Hualing Group-ի անդամ է:

Հիշեցնենք՝ ռուսական բանկերի, այդ թվում՝ VTB խմբի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառումից հետո Վրաստանի Ազգային բանկը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Ազգային բանկը պատրաստ է համապատասխան ֆինանսական միջոցներ տրամադրել VTB բանկին՝ բանկի ավանդատուների և հաճախորդների շահերը պաշտպանելու համար։