«Վրաստանի փոստը» քաղաքացիներից ստացված մարդասիրական օգնության ծանրոցներն անվճար կուղարկի Ուկրաինա

Վրաստանի էկոնոմիկայի նախարարության «Վրաստանի փոստ» ՍՊԸ-ն քաղաքացիներից ստացված մարդասիրական օգնության ծանրոցներն անվճար կուղարկի Ուկրաինա՝ ուկրաինացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այս մասին հայտնում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գուրամ Գուրամիշվիլին։

Ըստ նրանց՝ էկոնոմիկայի նախարարությունը, Վրաստանի վարչապետի որոշմամբ, շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային ու նրա քաղաքացիներին, իսկ ծանրոցներն անվճար են ուղարկվում Վրաստանի փոստի միջոցով։

«Քաղաքացիները կարող են դիմել Վրաստանի փոստի բոլոր սպասարկման կենտրոններին՝ մարդասիրական օգնություն ուղարկելու համար»,- ասվում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթանում են ռազմական գործողություններ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։