Վեձիսիում չորս մարդ է վիրավորվել

Երեկ՝ ապրիլի 10-ին, Թբիլիսիի Վեձիսի թաղամասում (գտնվում է Թբիլիսիի հյուսիս-արեւմտյան մասում, Սաբուրթալոյի շրջանում) չորս մարդ է վիրավորվել, այդ թվում նաեւ Վրաստանի ռեգբիի երիտասարդական թիմի նախկին անդամ Լաշա Սաջաիան: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Չորսից մեկի առողջական վիճակը ծանր է, նա վնասվածք է ստացել թոքերի շրջանում:

Վեձիսիի բնակիչների խոսքերով, նրանք լսել են մի քանի կրակոցի ձայն, երբ դուրս են եկել՝ ենթադրյալ հանցագործը արդեն փախուստի է դիմած եղել եւ նրանք տեսել են վիրավորում ստացած 4 մարդու:

Հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածներով, որը ենթադրում է սպանության փորձ ծանրացուցիչ հանգամանքներում, եւ Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով, որը ենթադրում է ապօրինի հրազեն եւ զինամթերք ձեռք բերել եւ պահել:

Թողնել պատասխան