Վոլեյբոլի մարզային մրցույթ՝ Ախալքալաքում

Ախալքալաքի Կորխի գյուղի մարզասրահում, դպրոցականների մարզական օլիմպիադայի շրջանակներում, կազմակերպվել է վոլեյբոլի մարզային մրցույթ։ Մրցույթն անցկացվել է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի աջակցությամբ, տեղեկացնում է քաղաքապետարանը։

Տղաների պայքարում առաջին տեղն զբաղեցրել է Ասպինձայի մունիցիպալիտետի թիմը, 2-րդը՝ Նինոծմինդայինը, երրորդ տեղի համար հաջողությամբ պայքարել է Ախալքալաքի մունիցիպալիտետի (Կումուրդո գյուղի հանրակրթական դպրոց) թիմը։

Աղջիկների պայքարում առաջին տեղն զբաղեցրել է Ասպինձայի մունիցիպալիտետի թիմը, երկրորդը՝ Բորջոմիի, երրորդը՝ Նինոծմինդայի թիմը։

Հաղթող թիմերը պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և պատվոգրերով։