Վարչապետը հրաժեշտ է տվել Չխենկելիին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է կրթության և գիտության (ԿԳ) նախկին նախարար Միխեիլ Չխենկելիի հետ, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեսբուքյան էջը:

Նշվում է, որ հրաժեշտի հանդիպմանը Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Չխենկելիին՝ նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար։

«Իր հերթին, նախկին նախարարը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի թիմում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Վարչապետը նախկին նախարարին հաջողություն է մաղթել հետագա աշխատանքում։

Հաղորդագրության համաձայն, Չխենկելին, որ պաշտոնը թողնում է իր ցանկությամբ,  վերադառնում է ակադեմիական գործունեությանը, կնախագահի Քութայիսիի միջազգային համալսարանի միջազգային խորհրդատվական խորհուրդը։

Վրաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնում Չխենկելիին կփոխարինի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի ղեկավար Գիորգի Ամիլախվարին։