Թբիլիսիում ընթանում է 25-րդ հոբելյանական ջազ փառատոնը

Լուսանկարը՝ Netgazeti.ge-ից

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է 25-րդ հոբելյանական ջազ փառատոնը։

Ջազ փառատոնը մեկնարկել է երեկ՝ հուլիսի 7-ին, «Jazzcinema»-ում, Կախա Թոլորդավայի «Առաջին դեմքում՝ մեկ փառատոնի պատմություն» ֆիլմի ցուցադրությամբ։ Հանդիսատեսը դիտել է նաև «Գրեմմի» մրցանակի արժանացած «Queen’s» ֆիլմը, որում ցուցադրված է 2016 թվականի Սև ծովի ջազ փառատոնի մի դրվագ։

Հյուրերը ունկնդրել են Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ջազ ֆակուլտետի ուսանողների ներկայացրած ստեղծագործությունները։

Համերգը սկսել է «Գրեմմի» հնգակի դափնեկիր Դիանա Ռիվզը և նրա երաժշտական խումբը, որի կազմում ընդգրկված էին դաշնակահար Ջոն Բիսլին, կիթառահար Ռոմերո Լուբամբոն, բասիստ Իտաիգուրա Բրենդաոն և թմբկահար Տերեոն Գուլին։

Թբիլիսիի ջազ փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 9-ը, ելույթներով հանդես կգան ջազ արտիստներ Վրաստանից և տարբեր երկրներից։