Խոշտարիան կոչ է անում պատժամիջոցներ կիրառել ՆԳՆ-ի և ՊԱԾ-ի ղեկավարների դեմ

Վրաստանի ընդդիմադիր «Դրոա» («Ժամանակն է») կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան կոչ է արել անձնական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավարների դեմ։

Խշտարիայի խոսքով, նրանք իշխող կուսակցության հիմնադիր, մեծահարուստ, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մերձավոր շրջապատից են։

Խոշտարիան ներկայացրել է այն պաշտոնյաների ու գործարարների ցանկը, որոնց նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանվեն։

Պաշտոնյաների թվում են ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին, ՊԱԾ ներկայիս ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլինև ՊԱԾ-ից Կոբա Կոբիձեն, ով ուղղակիորեն ներգրավված է այս գործընթացում։

«Երկրին ծառայելու փոխարեն՝ նրանք ծառայում են հենց Բիձինա Իվանիշվիլիի շահերին»,- ասել է Խոշտարիան։

Խոշտարիան ցուցակում ներառել է «փոքր օլիգարխների» և «կեղծ բիզնեսմենների», նրանց մեղադրում է կոռուպցիայի և Ռուսաստանի հետ կապերի մեջ. Իրակլի Ռուխաձեն՝ «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր, միլիարդատեր Իվանիշվիլիի բիզնես գործընկերը, նրա ազգականը, գործարար Ուչա Մամացաշվիլին, գործարար Վանո Չխարտիշվիլին և «տխրահռչակ» նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեն։

Խոշտարիան հավելել է՝ իրենց խնդիրն է միջազգային անձնական պատժամիջոցները դարձնել ապաօլիգարխացման գործընթացի գործիքներից մեկը։