«Վիրահայերի միության» նվերները՝ 1-ին և 2-րդ դասարանցիներին

«Վիրահայերի Միություն» հասարակական կազմակերպության անդամները Թբիլիսիի հայալեզու դպրոցների 1-ին և 2-րդ դասարանի աշակերտներին  բաժանել են գրենական պիտույքներ և բազմակի օգտագործման համար նախատեսված դիմակներ։

«Կազմակերպությունն իր գործունեության սկզբից, 2014 թվականից, յուրաքանչյուր տարի նմանատիպ ծրագրեր ենք իրականացնում երեխաների համար։ Անցյալ տարի համավարակի պատճառով չկարողացանք 1-ին դասարանցիներին օգնություն տրամադրել։ Դրա համար այս տարի նրանց 2-րդ դասարանում նվերներ տվեցինք` 1-ին դասարանցիների հետ միասին», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է «Վիրահայերի Միության» հիմնադիր և ղեկավար Մարի  Առաքելովան։

Կազմակերպությունը նպատակ ունի աջակցելու ազգային փոքրամասնություններին` նպաստելով ազգային իրավունքների պաշտպանության, ինտեգրացիայի, առողջապահության, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության և համայնքային այլ խնդիրների լուծմանը:

Հեղինակ՝ Ժաննա Չոգանդարյան