Կանխվել է  չհայտարարագրված ոսկյա իրերի ներմուծման 2 դեպք

Սարփիի մաքսային անցակետում մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են ոսկու ապրանքների ապօրինի ներմուծման 2 դեպք։ Այս մասին հայտնում են Վրաստանի ֆինանսների նախարարությունից։

Ըստ հաղորդագրության՝ Վրաստանի քաղաքացիներ Ս.Ա֊ն և Գ.Ա֊ն՝ փորձել են գաղտնի ներկրել չհայտարարագրված ոսկյա զարդեր՝ 68,34 գրամ ընդհանուր քաշով, որի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 8 303,18 լարի: 

Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի I մասի համաձայն` օրինախախտ քաղաքացիները տուգանվել են ընդհանուր առմամբ 8,303.18 լարիի չափով: