Սեպտեմբերին Վրաստանում կատարվել է 544 047 պատվաստում. NCDC

Առողջապահության նախարարության անընդհատ թարմացվող կայքից տեղեկանում ենք, որ սեպտեմբերին Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 544,047 պատվաստում:

Հոկտեմբերի 5-ի դրությամբ չափահաս բնակչության միայն 29,3% -ն է լիովին պատվաստվել:

Միայն հոկտեմբերի առաջին 5 օրերին կորոնավիրուսը խլել է 164 մարդու կյանք:

Հիշեցնենք,որ Վրաստանը կորորավիրուսի 4֊րդ՝ Դելտա շտամի հաղթահարման փուլում է։

Այդուհանդերձ, օրեր առաջ երկրի գլխավոր վարակաբանը հաղորդեց, որ նոյեմբերի վերջին հնարավոր է հինգերորդ ալիքը սկսվի։

Միևնույն ժամանակ, ահազանգում են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպի նվազեցման մասին, բնակչությանը հորդորելով պատվաստվել՝ սպասվելիք ալիքը  հեշտ հաղթահարելու համար։