Վրաստանի գյուղերում նախատեսվում է իմունիզացիայի իրազեկման արշավ

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման տեմպը բարձրացնելու նպատակով հոկտեմբեր ամսվա կեսերին Վրաստանում՝ հիմնականում գյուղերում, նախատեսվում է իմունիզացիայի քարոզարշավ անցկացնել։ Այս մասին Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստից հետո հայտարարեց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:

Ըստ Գամկղրելիձեի, պատվաստումների մակարդակը համեմատաբար լավ է։ Ցուցանիշը Թբիլիսիում կազմում է 79%, որին հաջորդում են Աջարիան (58%) և Ռաչա-Լեչխիումին (51%), իսկ ամենացածրը` Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո Քարթլիում է:

Գամկղրելիձեի խոսքերով, Վրաստանի ամբողջ տարածքում քարոզարշավի համար ընտրվել է 68 բնակավայր, որտեղ բնակվում է մինչև 250 հազար մարդ, որոնցից մոտ 25 տոկոսը երեխաներ են: Ծրագրի նպատակն է 2-3 շաբաթվա ընթացքում չափահաս բնակչության 60% -ի պատվաստումը: