Բերման է ենթարկվել ՄԱՇ-ի առաջնորդ Նիկա Մելիան

Այսօր Ռուսթավելի պողոտայում ոստիկանները ակցիայի մի քանի մասնակիցների թվում բերման են ենթարկել նաև «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային։

Վերջինիս իրավապահները ձերբակալել են այն պահին, երբ ոստիկանության մեքենաներում փնտրում էր ոստիկանության բաժնի պետին:

Interpressnews-ի փոխանցմամբ, իրավապահներն այդ քայլին են դիմել, քանի որ կուսակցության անդամները չեն ցանկացել հեռանալ մեքենաների  կողքից։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Թողնել պատասխան