Չվող թռչունների որսը մարտի 1-ից արգելվում է

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչությունը զգուշացնում է բնակչությանը, որ որսի սեզոնն ավարտվում է փետրվարի 28-ին: Չվող թռչունների որսը մարտի 1-ից արգելվում է։

Հաղորդագրության համաձայն՝ արգելված ժամանակահատվածում որսի դեպքում օրինախախտի նկատմամբ կկիրառվեն համապատասխան տուգանքներ։

Բնապահպանական վերահսկողության վարչության հաղորդմամբ՝ թռչունների ապօրինի որսի դեպքում տուգանքին գումարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի չափը։

Բնապահպանական վերահսկողության վարչությունը հայտնում է, որ որսի սեզոնը կբացվի այս տարվա օգոստոսին։