Հունվարին տնտեսական աճը կազմել է 8,4 տոկոս. Geostat

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատմամբ՝ 2023 թվականի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, տնտեսական աճը կազմել է 8,4 տոկոս։

Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճի մեջ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները.

  • շինարարություն,
  • ֆինանսական և ապահովագրական գործունեություն,
  • տրանսպորտ և պահեստավորում,
  • առևտուր,
  • տեղեկատվություն և հաղորդակցություն,
  • հյուրանոցներ և ռեստորաններ:

Տեղեկության համաձայն, նվազման միտում է նկատվել մշակող արդյունաբերության, մասնագիտական, գիտատեխնիկական գործունեության և էներգետիկայի ոլորտներում։