Ղարիբաշվիլին այցելել է Իլիա II-ին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ այցելել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ին:

Հանդիպումից հետո իր ֆեյսբուքյան էջում Ղարիբաշվիլին գրել է, որ մեծ պատիվ է և միշտ հաճելի է տեսնել Նորին Սրբությանը, անչափ հետաքրքիր է նրա հետ զրուցել տարբեր հարցերի, երկրում տիրող իրավիճակի, տարածաշրջանի և աշխարհում ընթացող գործընթացների մասին:

«Այսօր հանդիպեցի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին… Առողջություն, արիություն և երկարակեցություն եմ մաղթում մեր Հայրապետին»,- գրել է վարչապետը։