Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 22

Վրաստանում ուսուցիչների և ուսուցիչ դառնալ ցանկացողների մի մասը պահանջում է աշնանը ևս մեկ առարկայական քննություն անցկացնել:

Վերջին մի քանի շաբաթում Թբիլիսիում գործող փոքր թխարանները բողոքում են հացի ալյուրի որակից. եղել են դեպքեր, երբ ալյուրը վերադարձրել են ներկրողին։

Ռուսաստանը մնում է Վրաստան ցորենի և ալյուրի հիմնական ներկրողը։ Ռուսաստանից Վրաստան ներմուծվում են հացահատիկի 86 տոկոսը և ալյուրի 99 տոկոսը:

2022 թվականի առաջին 7 ամսում Վրաստան սուրճի ներմուծումն աճել է. այս տարի երկրում սուրճի գինն արդեն աճել է 27 տոկոսով։

Թբիլիսիի Թամար թագուհու անվան պողոտայի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:

«Վրացական երազանքի»-ից վերջերս հեռացած Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին, որ ստեղծել են «Ժողովրդի ուժ» շարժումը, հերթական հակաամերիկյան հայտարարությունն են տարածել՝ նշելով, թե ԱՄՆ-ի դեսպանատունն աջակցում է «կեղծիքների հեղինակ» «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) ՀԿ-ին և հեղափոխություն է հրահրում երկրում։

Վրաստանում Եվրամիության դեսպանությունը կոչ է արել հասարակական կազմակերպություններին ընդգրկել ընտրական օրենսգրքի փոփոխության հարցով աշխատանքային խմբում։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Վրաստանում գործազրկության մակարդակն ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նոր ավիաընկերություն է գործում՝ թուրքական Southwind Airlines-ը:

Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի տվյալներով՝ այս տարվա 7 ամիսներին Աջարիա է այցելել 539 հազար 038 զբոսաշրջիկ:

Ազգային բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հուլիսին Վրաստանը միջազգային այցելուներից ստացել է 476,1 մլն դոլար եկամուտ։

Ազգային բանկի կողմից սահմանած փոխարժեքի համաձայն՝ մեկ ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքն է 2,7908 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը 2,8084 լարի է։

Վրաստանի ողջ տարածքում առաջիկա օրերին կպահպանվի բարձր ջերմաստիճանը։ Բացի այդ, օդերևութաբանական կանխատեսումներով ուժեղ քամիներ են սպասվում, ինչը բարենպաստ գործոնն է անտառային հրդեհների առաջացման համար։

Եվ վերջում՝ Վրաստանում մինչև օգոստոսի 28-ը կպահպանվի շոգ և հիմնականում առանց տեղումների եղանակ: