Աջարիա է այցելել ավելի քան կես միլիոն զբոսաշրջիկ

Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի տվյալներով՝ այս տարվա 7 ամիսներին Աջարիա է այցելել 539 հազար 038 զբոսաշրջիկ։

Համաձայն բոլոր երեք սահմանային անցակետերի (ցամաքային, ծովային և օդային) տվյալների՝ Աջարիայում զբոսաշրջիկների աճի դինամիկա է գրանցվել հետևյալ երկրներից.

  • Իսրայել- 15 տոկոս,
  • Լատվիա -148 տոկոս,
  • Ղազախստան- 107 տոկոս,
  • Արաբական Միացյալ Էմիրություններ- 907 տոկոս,
  • Սաուդյան Արաբիա — 107 տոկոս:

Հուլիսին Բաթումիի օդանավակայանում իրականացվել է 370 միջազգային չվերթ 12 երկրներից։ Աջարիայի զբոսաշրջության և հանգստավայրերի դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, Բաթումիից բացի պահանջարկն ավելացել է Քոբուլեթիի, Գոնիոյի, Սարփիի, Կվարիաթիի ուղղությամբ։