Թբիլիսին միջազգային հանրությանը կոչ է անում պատշաճ գնահատական տալ Ցխինվալիի ընտրություններին

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի տարածաշրջանի ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն, ձայների մեծամասնությունով հաղթել է «Միասնական ուժ» կուսակցությունը՝ ստանալով 3 279 ձայն:

Վրաստանից անջատված շրջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար  Բելլա Պլիեվայի պարզաբանմամբ, հանձնաժողովը դեռևս ստացել է միայն 15 ընտրատեղամասի տվյալները:

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում նախօրեին կայացել են 7-րդ  գումարման խորհրդարանի ընտրությունները: Քվեարկության գործընթացն ընթացել է 77 ընտրատեղամասում և 17 ընտրատարածքում: 73 ընտրատեղամաս տեղակայված է եղել  Հարավային Օսիայի տարածքում, մեկը Մոսկվայում, երկուսը Հյուսիսային Օսիայում գտնվող հյուպատոսարանում, իսկ մեկը՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում: Պատգամավորի մանդատի համար պայքարում է 188 թեկնածու, նրանցից 97-ը ներկայացված են քաղաքական կուսակցությունների կողմից:

Պաշտոնական Թբիլիսին միջազգային հանրությանը կոչ է արել պատշաճ գնահատական տալ տեղի ունեցածին։ Մի շարք երկրներ, այդ թվում ԵՄ-ն, հայտարարել են, որ չեն ընդունում Ցխինվալիի ընտրությունները։