Վրաստանում 1 դոլարի արժեքը դարձել է 2,6234 լարի

Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2,6234 լարի։

Այսօր կայացած առևտրի արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 2,6251 լարի։ Ըստ այդմ՝ դոլարի փոփոխությունն ազգային արժույթի նկատմամբ կազմել է 0,0017 լարի։

Եվրոյի փոխարժեքն այսօրվա տվյալներով կազմել է 2,8157 լարի, փոփոխությունն ազգային արժույթի նկատմամբ՝ 0,0074 լարի։

Նշենք, որ այսօրվա առևտրի արդյունքում ստացված փոխարժեքները կգործեն վաղը։

Հասմիկ Պետրոսյան, «Ալիք Մեդիայի» ստաժոր