ԵՄ-ն կոչ է անում ՀԿ-ներին ընտրական բարեփոխումներին մասնակցելու հնարավորություն տալ

Վրաստանում Եվրամիության դեսպանությունը կոչ է արել հասարակական կազմակերպություններին ընդգրկել ընտրական օրենսգրքի փոփոխության հարցով աշխատանքային խմբում։

«Մենք կոչ ենք անում Վրաստանում բոլոր համապատասխան հասարակական կազմակերպություններին հնարավորություն տալ մասնակցելու բոլոր աշխատանքային խմբերի, այդ թվում ընտրական բարեփոխումների վրա աշխատող խմբի աշխատանքներին», — ասված է ԵՄ ներկայացուցչության տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) ՀԿ-ին հնարավորություն չի տվել աշխատել ընտրությունների հարցով ստեղծված խմբում։