Եղանակը Վրաստանում հանգստյան օրերին

Վրաստանում հանգստյան օրերին՝ մարտի 19-ին և 20-ին կպահպանվի ցուրտ և տեղումնառատ եղանակ։

Երկրի արևելյան հատվածում սպասվում են տեղումներ ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կտատանվի +4 — +7 աստիճան, գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև -5 աստիճան։ Իսկ բարձրալեռնային շրջաններում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 0, իսկ գիշերային ժամերին մինչև -12 աստիճան։

Արևմտյան հատվածում ևս սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կկազմի +7 — +8 աստիճան, իսկ գիշերային ժամերին -2 աստիճան։ Բարձրադիր շրջաններում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 0 աստիճան, իսկ գիշերային ժամերին կնվազի մինչև -10 աստիճան։

Մայրաքաղաքում ևս շաբաթ-կիրակին կանցնի ձյունառատ, օդի ջերմաստիճանը կկազմի +5 աստիճան տաքություն, իսկ գիշերը՝ 0 — +1 աստիճան։