Վրաստանից Ուկրաինա է ուղարկվել 580 տոննա օգնություն

Վրաստանում Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը հայտարարել է, որ մարտի 18-ի դրությամբ Վրաստանում հավաքվել և Ուկրաինա է ուղարկվել 580 տոննա օգնություն։

Կասյանովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի քաղաքացիներին, ընկերություններին, կառավարությանը և Պատրիարքարանին՝ Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին ցուցաբերած օգնության և աջակցության համար։

«Այս բեռը Ուկրաինա է ուղարկվել 2 ինքնաթիռով և 22 բեռնատարով։

Վրաստանում Ուկրաինայի դեսպանատան հաշվին փոխանցված գումարն ամբողջությամբ ծախսվում է Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Այդ միջոցներն ուղղվում են բոլոր անհրաժեշտ իրերի ձեռք բերմանը»,- ասել է Կասյանովը։