Առաջիկա օրերի եղանակը

Վրաստանում մինչև օգոստոսի 28-ը կպահպանվի շոգ և հիմնականում առանց տեղումների եղանակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Տեղեկության համաձայն, օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում սպասվում է +35, +40, ափամերձ շրջաններում՝ +32, +37, արևելյան Վրաստանում՝ +31, +36 աստիճան տաքություն։

Գործակալության տվյալներով՝ օդի բարձր ջերմաստիճանի հետ մեկտեղ ուժեղ քամիներ են սպասվում Կոլխեթիի հարթավայրում, Վերին Իմերեթիում, Սև ծովի ափամերձ շրջաններում, Գորի-Սուրամ հատվածում և լեռնային շրջանների որոշ հատվածներում, որոնք էլ ավելի կմեծացնեն անտառային հրդեհների վտանգը։

Բարձր ջերմաստիճան և քամիներ․ Վրաստանում հրդեհավտանգ իրավիճակ է