Տատունաշվիլիի մահվան պատճառը սրտի անբավարարությունն է. Խաչիրով

«Արչիլ Տատունաշվիլիի մահվան պատճառ է հայտարարվել սրտի անբավարարությունը: Հավատու՞մ եմ այս վարկածին, դժվար է ասել»,- այս մասին «Ռուսթավի 2»-ին հայտնել է Վրաստանի կողմից չվերահսկվող Ախալգորիի շրջանի ղեկավար Ֆիլիպ Խաչիրովը:

Վերջինիս խոսքով, Տատունաշվիլիի հարցով անձամբ է հետաքրքրված:

«Գնացի մեր վարչապետի մոտ, հարցրեցի, թե ինչպես է ընթանում գործընթացը և ինչու չենք վերադարձնում նրա դին: Բացատրեցին, որ հատուկ մարմինները աշխատում են և փորձագիտության հետ է կապված այս ամենը: Սպասում են միջազգային կազմակերպությանը: Կարմիր խաչի մասին խոսք չկա: Այլ կազմակերպություն է, որի անունը հիմա չեմ կարողանում հիշել: Կոնկրետ պատասխան չունեմ, թե երբ է նրա դին տեղափոխվելու»,- հայտարարել է Խաչիրովը:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե Խաչիրովը փետրվարի 23-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում ձերբակալված, այնուհետև մահացած Արչիլ Տատունաշվիլիի գործի հիմնական ֆիգուրներից մեկն է: Ինքը` Խաչիրովը այդ լուրերը սադրանք է համարում:

Թողնել պատասխան