Amnesty International-ը Տատունաշվիլիի գործի արագ հետաքննություն է պահանջում

Amnesty International իրավապաշպան կազմակերպությունն անդրադարձել է փետրվարի 23-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում ձերբակալված, այնուհետև մահացած Արչիլ Տատունաշվիլիի գործին:

«Ռուսատանը և Ցխինվալիի դե ֆակտո իշխանությունները պետք է ապահովեն մանրամասն, արագ և անկողմնակալ հետաքննություն: Տատունաշվիլիի դին պետք է վերադարձնեն ընտանիքին հնարավորինս շուտ»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Amnesty International-ի հայտարարությունում նաև նշվում է, որ «ոչ ոք մարդուն կյանքից զրկելու իրավունք չունի»:

«Միջազգային ստանդարտների համաձայն, ընտանիքի անդամները իրավունք ունեն փորձաքննությանն իրենց ներկայացուցիչն ունենալ»,- ասվում է հայտարարությունում:

Թողնել պատասխան