«Եվրոպական Վրաստան»-ը ռուսական քարոզչության դեմ կփորձի պայքարել օրենսդրական նախաձեռնությամբ

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր խմբակցությունը հանդես կգա ռուսական քարոզչության դեմ օրենսդրական նախաձեռնությամբ։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից Սերգի Կապանաձեն:

Պատգամավորի խոսքով, հետևելով աշխարհի մի շարք երկրների օրինակին, այդ ուղղությամբ հատուկ մեխանիզմներ են մշակում:

«Մոտ ապագայում «Եվրոպական Վրաստան»-ը խորհրդարանում հանդես կգա Վրաստանում ռուսական քարոզչության սահմանափակման օրենսդրական նախաձեռնությամբ՝ մշակված գործողությունների փաթեթով։ Այն կսահմանափակի Ռուսաստանից եկող ֆինանսավորումները, ինչպես նաև Վրաստանում ռուսական քարոզչությամբ զբաղվող կազմակերպությունների ֆինանսավորումը»,-interpressnews-ի փոխանցմամբ, հայտարարել է Սերգի Կապանաձեն:

Նրա խոսքով, «Եվրոպական Վրաստան»-ը այս նախաձեռնությունը խորհրդարանին է  ներկայացնելու՝ հուսալով, որ իշխող «Վրացական երազանք»-ը կգիտակցի հարցի կարևորությունը:

Թողնել պատասխան