Սաակաշվիլիի ուկրաինացի փաստաբանը Գորիի զինվորական հոսպիտալում է

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինացի փաստաբան Եվգենի Գրուշովեցը Գորիի զինվորական հոսպիտալում սպասում է իր պաշտպանյալի հետ հանդիպման թույլտվությանը։

Գրուշովեցի խոսքով՝ կոնկրետ պատասխան չի ստացել, թե երբ կկարողանա հանդիպել Միխեիլ Սաակաշվիլիի հետ։

Նշվում է, որ Սաակաշվիլիի զուգընկեր, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Լիզա Յասկոն այժմ հիվանդանոցում է։

Գորիի զինվորական հոսպիտալում շարունակում է աշխատել նաև Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերահսկելու նպատակով ստեղծված պետական ​​խորհուրդը։

Նշենք, որ ավելի վաղ Եվգենի Գրուշովեցին թույլ չէին տվել մուտք գործել Վրաստան։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր