Խորհրդարանական մեծամասնությունն անհապաղ պետք է նիստ հրավիրի․ Քանթարիա

«Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Նուկրի Քանթարիան հայտարարել է, որ մեծամասնության նիստը հետաձգելու որևէ իրական պատճառ չկա։

Հիշեցնենք՝ վերջին շրջանում իշխող կուսակցության պատգամավորների շրջանում առաջացած տարաձայնությունները քննարկելու և լուծումներ գտնելու հարցով որոշվել էր նիստ գումարել ապրիլի 19-ին, սակայն, նիստը դեռևս չի կայացել։

Քանթարիան ասել է, որ տեղեկություն չունի, թե երբ կնշանակվի այն, սակայն ընդգծել է, որ որքան հետաձգվի, այնքան ամեն ինչ ավելի կբարդանա: Ըստ նրա, խնդրին պետք է անհապաղ լուծում տալ:

«Մեկը գործուղման մեջ է, մյուսը՝ խնջույքի, կամ ժամանակ չունի։ Նիստը հետաձգելու իրական պատճառն չեմ տեսնում։ Պետք է ընդամենը նշանակել օր։ Եթե զգացմունքները մի կողմ չթողնենք ու գործ չանենք, հարցերը չեն լուծվի: Այս հանդիպմանը բոլորը պետք է ներկա գտնվեն, որպեսզի արդյունք լինի»,-interpressnews-ի փոխանցմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Նուկրի Քանթարիան:

Թողնել պատասխան