Պարտադիր զինծառայության պայմանները հնարավոր է խստանան

Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է խորհրդարանին ներկայացնել նախաձեռնություն, որի համաձայն հանրային ծառայությունում, հնարավոր է, սահմանափակվի այն անձանց աշխատանքի ընդունման հարցը, ովքեր պարտադիր զինծառայություն չեն անցել:

Միևնույն ժամանակ խստանում է զորակոչման հետաձգման պատճառները: Այն դեպքում, եթե օրենքով սահմանված ուսումնական կիսամյակների քանակը սպառված կլինի, ուսանողի կարգավիճակը պարտադիր զինծառայությունից խուսափելու հիմք չի դառնա:

Օրինագծի համաձայն, ինչպես փոխանցում է Rustavi 2 հեռուստաընկերությունը, զինվորական ծառայությունից ժամկետից շուտ ազատվելու դեպքում զինծառայողը արձակվում է ԶՈւ պահեստազոր: