Փետրվարի 20-ից Վրաստանում եղանակը կկայունանա

Վրաստանում եղանակը կկայունանա փետրվարի 20-ից։

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից հաղորդում են, որ մինչև փետրվարի 19-ը ներառյալ Վրաստանում սպասվում են տեղումներ, արևելյան Վրաստանի որոշ շրջաններում և բարձրադիր գոտիներում կանխատեսվում է ձյուն:

Այսօր և վաղը մայրաքաղաքում և երկրի շրջաններում հիմնականում կպահպանվի քամին: Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում ցերեկը կկազմի 3-8, գիշերը՝ 0-5 աստիճան տաքություն:

Փետրվարի 20-ից եղանակը կկայունանա, մի քանի օր համեմատաբար բարձր ջերմաստիճան կգրանցվի: