Բաթումիում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել

Բաթումիում գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Նրանցից 4-ը կապված են երեկ հաստատված վարակակրի հետ, իսկ 2-ը բեռնատարների վարորդներ են:

Ըստ տեղեկության՝ վարորդները Թուրքիայի քաղաքացիներ են, և  ցանկանում են բուժումը շարունակել Թուրքիայի Հանրապետությունում:

Այս պահի դրությամբ՝ Բաթումիի կովիդկենտրոնում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված ​​20 հիվանդ:

Հավելենք՝ օգոստոսի 5-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1197 է:

15 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում