Վրաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Լիբանանի պայթյունի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Twitter սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրառում է կատարել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ:

Վրաստանի կառավարության ղեկավարը ցավակցություն է հայտնել կատարվածի կապակցությամբ և  ուժ ու տոկունություն մաղթել Լիբանանի ժողովրդին: